Բիզնես

2021-ին Nissan-ի ռուսաստանյան գործարանում արտադրական ծավալը 17 տոկոսով աճել է

Nissan-ը Սանկտ Պետերբուրգի իր գործարանում 2021-ին արտադրել է 45040 ավտոմեքենա:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ այդ գործարանում արտադրական ծավալը 17 տոկոսով ավել է՝ 2020-ի համեմատ: 2021-ին այս գործարանը 22156 Nissan Qashqai մոդել է թողարկել, որն, ի դեպ, ռուսական շուկայում բեսթսելեր է:

Հաջորդ ամենապահանջված մոդելը Nissan X-Trail-ն է: Սանկտ Պետերբուրգի գործարանը 2021-ին այս մոդելից թողարկել է 20312 հատ:

Արտադրության ու վաճառքներ համատեքստում երրորդը Nissan Murano-ն է՝ 2572 միավոր արտադրածավալով:

Ղազախստան և Բելառուս արտահանման համար 2021-ին Սանկտ Պետերբուրգի գործարանից մատակարարվել է 4424 ավտոմեքենա, ինչը կրկնակի գերազանցում է 2020-ի մատակարարումների ծավալը։

Գործարանում այս պահին ունի շուրջ 2000 աշխատակից:

Սանկտ Պետերբուրգի գործարանում այս պահին արտադրվում է երեք մոդել՝ Nissan Qashqai, Nissan X-Trail և Nissan Murano։

Share