Բիզնես

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Ռոստելեկոմը

Դեռ նախորդ տարվա նոյեմբերին «Բիզնես 24»-ը հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը ձեռք է բերում Ռոստելեկոմը: Գործարքն այլևս իրականություն է. «Տաշիր» հոլդինգը գնել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն:

Գնորդ են հանդիսացել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (սեփականատեր՝ «Տաշիր» հոլդինգ) և ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը։ Ընկերությունը ձեռք է բերվել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 միլիարդ դրամ ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 միլիարդ դրամ՝ գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

Գործարքի արժեքը ՀԾԿՀ-ն չի հայտնում, բայց ըստ լրատվամիջոցների՝ նախնական արժեքը 25 միլիոն դոլար է եղել:

Հիշեցնենք՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, հիմնադրվել է 2007 թվականին:

Share