Բաժին. Բիզնես

2021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 15.07 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 21.35%-ով կամ 2.76 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 13-րդ հորիզոնականը։ 2021թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 10.94 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 32.22%-ով կամ 2.67 մլրդ դրամով։

20-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Beeline) է: Ընկերությունը մուծել է 7.53 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 44.19%-ով կամ 5.96 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 124-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.85 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 20.30%-ով կամ 0.31 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 36.04 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.21 մլրդ դրամով կամ 0.60%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.99%-ը։ 2020թ.-ի համանման ցուցանիշը 3.37% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 01/02/22 դրությամբ՝ 483.38 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 74.56 մլն դոլար։

Share