Բաժին. Բիզնես

Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների 2021թ. ցանկում

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-դեկտտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 768-րդ հորիզոնականն է  զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 277.7 մլն դրամ վճարված հարկով։ 2020թ. համեմատ արձանագրվել է աճ 55.5 մլն դրամով կամ 25%-ով։

2020թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 221.25 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 213.39 մլն դրամ։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս 2 ռեստորան գործում է ԱՄՆ-ում։

Share