Բաժին. Բիզնես

Binance Smart Chain-ը վերանվանվում է BNB Chain

Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան պատրաստվում է վերաանվանել իր բլոքչեյն համակարգը՝ Binance Smart Chain-ը։ Համակարգի նոր անվանումը կլինի BNB Chain, որը պետք է ընդգծի համակարգի կապը BNB թոքենի հետ։ Սա հնարավորություն կտա համակարգի գործունեությունը տարածել Binance-ի շրջանակներից դուրս։

BNB Chain համակարգի հիմնական բաղադրիչներն են՝ կառավարման BNB Beacon Chain ցանցը, BNB Smart Chain (BSC) բլոքչեյն համակարգը և բազմաշղթա հանգույցները (multichain hub)։

BNB Chain համակարգն ընդլայնվելու է միանգամից մի քանի ուղղություններով, խոքսը գնում է GameFi, SocalFi, Web 3.0, NFT և MetaFi հավելվածների և նախագծերի աջակցության մասին։

Share