Բիզնես

Հայ գործարարների համար Մոսկվայում կբացվի Бухта Юг առևտրի կենտրոնը

Փետրվարի 15-ին Երևանում Հայ ձեռներեցների ասոցիացիան ներկայացրել է նոր մանրածախ առևտրի կենտրոն Бухта Юг-ը (Ծովախորշ Հարավ), որն այս տարի կբացվի Մոսկվայում:

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հայ արտադրողները գրագետ դուրս գան ռուսական շուկա։ Սա է այն հնարավորությունը, որն առաջարկում ենք նրանց։ Այս միջոցառումը հնարավորություն կտա նրանց  հարմարավետորեն անցում կատարել հայկական շուկայից՝ ռուսական»,- rusarminfo.ru-ին ասել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը։

Հայ ձեռներեցների ասոցիացիան հիմնադրվել է մի խումբ ռուս խոշոր գործարարների կողմից 2019 թվականին: Նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Ասոցիացիայի հիմնադիրներից են նաև «Авилон»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, «Fora Bank»-ի նախագահ Հայկ Իգնատյանը, «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և «Luding»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը: .

Share