Բիզնես

Ռուս միլիարդատերերի կարողությունը նվազել է 32 միլիարդ դոլարով

Ուկրաինայի հետ հակամարտության սրման ֆոնին Ռուսաստանի 23 ամենահարուստ գործարարների կարողությունը նվազել է 32 միլիարդ դոլարով։

Ըստ Bloomberg-ի՝ ամենաշատը կրճատվել է «Սիբուր» և «Նովատեկ» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոյի ունեցվածքը: Ընթացիկ տարում նրա կարողությունը նվազել է մոտ մեկ երրորդով:

Bloomberg-ի «Միլիարդատերերի ինդեքս»-ի տվյալներով՝ «Նովատեկ»-ի խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը կորցրել է 6,2 միլիարդ դոլար, իսկ «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը՝ 3,5 միլիարդ դոլար։

Ռուսաստանի 23 ամենահարուստ գործարարների կարողությունը 2021 թվականի վերջին կազմել է 375 միլիարդ դոլար, սակայն ընթացիկ տարում այն նվազել է մինչև 343 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ պաշտոնական Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և 3 ռուս գործարարի՝ Գենադի Տիմչենկոյի, Բորիս և Իգոր Ռոտենբերգների դեմ:

Share