Բաժին. Բիզնես

Apple-ը դադարեցնում է իր սարքավորումների վաճառքը Ռուսաստանում

Ամերիկյան Apple կորպորացիան հերթական արևմտյան ընկերությունն է, որ հայտարարեց Ռուսաստանում իր սարքավորումների վաճառքի դադարեցման մասին։ Նման քայլի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է։

Կորպորացիայի հայտարարության համաձայն նաև սահմանափակվում են Apple-ի որոշ ծառայություններ, կդադարի գործել նաև Apple Pay վճարային համակարգը։

Apple սարքավորումներ հնարավոր չէ գնել նաև ընկերության ռուսական կայքից։

Share