Բաժին. Բիզնես

Լյուքս դասի բրենդները ակտիվորեն մուտք են գործում NFT-ների աշխարհ

Վերջին շրջանում նորաձևության աշխարհը և մասնավորապես լյուքս դասի բրենդները ակտիվորեն մուտք են գործում NFT-ներին աշխարհ։ Ստատիստա հարթակը ներկայացրել է ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերված են NFT-ների վաճառքից ամենամեծ եկամուտներ ստացած լյուքս դասի բրենդները։

Այսպիսով, իտալական Dolce & Gabbana-ն իր Genesi հավաքածուի թվային տարբերակի անիմացիոն NFT-ների վաճառքից ստացել է 6.12 մլն դոլար։

Nike-ին պատկանող RTFKT բրենդի Fewo սպորտային կոշիների NFT-ների վաճառքը բերել է 3.1 մլն դոլար։

Burberry-ի NFT-ները կարելի է գտնել Blankos Block Party խաղում, որտեղ կարելի է դրանք ձեռք բերել և վաճառել։ NFT-ների վաճառքը անգլիական տանը բերել է 374,978 մլն դոլար։

Givency բրենդը NFT-ներից ստացել է 159.3 հազար դոլար, Gucci-ն՝ 25,000 դոլար։ Louis Vuitton-ը նույնպես թողարկել է NFT-ներ Louis the Game խաղի շրջանակներում, սակայն դրանք վաճառքի ենթակա չեն։

Վերոնշյալ NFT-ների վաճառքներն իրականացվում են Ethereum կորիպտոարժույթով, դոլարով ներկայացված թվերի հիմքում 2022թ. փետրվարի 10 ETH/USD փոխարժեքն է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share