Բաժին. Բիզնես

MCAFEE – ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ

Տեղեկատվական անվտանգության համաշխարհային առաջատար Mcafee-ի ընկերության հրապարակած զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում համակարգչային խարդախությունների միջոցով գաղտնի տվյալների կորստի հետևանքով ընկերությունները տարեկան 1 տրիլիոն դոլար են կորցնում: Նման դեպքերում ընկերությունները վնասներ են կրում հիմնական երկու ուղղությամբ` գաղտնի տվյալների կորստի հետևանքների վերացում և վարկանիշների անկում: Իհարկե, բիզնեսին վերաբերող գաղտնի տվյալների կորուստն անմիջապես անդրադառնում է ընկերության վարկանիշի վրա: Mcafee-ի մասնագետները նշում են, որ շատ ընկերություններ գերադասում են չհրապարակել գաղտնի տվյալների կորստի դեպքերը: Գաղտնի տվյալների կորուստի հրապարակումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ընկերության արժեթղթերի գների և գործընկերների հետ հարաբերությունների վրա: Ընկերությունների միայն 30%-ն է հայտնում գաղտնի տվյալների կորստի և կրած վնասների մասին, մնացածը գերադասում են թաքցնել նման դեպքերը:

Mcafee-ի կարծիքով, համակարգչային լրտեսության զոհ կարող են դառնալ (և դառնում են) անգամ միջազգային խոշոր կորպորացիաները: Միաժամանակ նշվում է, որ համակարգչային խարդախությունների միջոցով մրցակիցների կոմերցիոն գաղտնիքների ձեռք բերման դեպքերը ամբողջ աշխարհում կտրուկ աճել են:

Share