Բիզնես

Toyota-ն չի պատրաստվում լքել ռուսական շուկան և փակել գործարանը Ռուսաստանում

Toyota-ն մտադիր չէ լքել ռուսական շուկան: Toyota-ի և Lexus-ի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները Ռուսաստանում շարունակում են աշխատել սովորական ռեժիմով: ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Սանկտ Պետերբուրգում ընկերության արտադրությունը դադարեցվել է, սակայն գործարանը փակելու պլաններ չկան։

«Մասերի մատակարարման հետաձգման պատճառով Սանկտ Պետերբուրգի գործարանը, որն արտադրում է RAV4 և Camry, մարտի 4-ից դադարեցրել է աշխատանքը: Այս պահին Toyota-ի և Lexus-ը չեն նախատեսում  դուրս գալ ռուսական շուկայից և փակել գործարանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Share