Բիզնես

ՀայՓոստ. 16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն

2022 թվականի մարտի 29-ին շրջանառության մեջ են դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե թևավոր արձանիկ մարդու մարմնով (24,0 x 9,0 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դար և գտնվում Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում:

Թողարկման օրը` 29 մարտի 2022թ.: Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի: Լուսանկարը՝ Վլադիմիր Տերեբենինի: Տպարանը` Cartor, Ֆրանսիա: Չափսերը` 20,0 x 24,0 մմ: Մեկ թերթի վրա՝ 20 հ.: Տպաքանակը` 10 – 1 680 000 հ.:

  • 20 – 700,000 հ.
  • 50 – 1,200,000 հ.
  • 70 – 700,000 հ.
  • 100 – 1,800,000 հ.
  • 230 – 300,000 հ.
  • 290 – 300,000 հ.
  • 400 – 700,000 հ.
  • 450 – 600,000 հ.
  • 1000 – 300,000 հ.
  • 1600 – 300,000 հ.

Բոլոր նյութերը տրամադրված են Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից (http:// www.hermitagemuseum.org):

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Share