Բաժին. Բիզնես

Instagram-ում NFT տեխնոլոգիաների ներդրումը կարող է տարեկան 8 մլրդ դոլար բերել

Գերմանական Deutsche Bank-ի կողմից հրապարակված զեկույցի մեջ նշվում է, որ NFT տեխնոլոգիաների ներդրումը Instagram-ում խոշոր հաղթանակ կհանդիաստանա կրիպտոտեխնոլոգիաների համար։

Բանկի վերլուծաբանների կարծիքով Instagram-ի պես առաջատար հարթակում NFT առուվաճառքի գործառույթի մեկնարկը միանշանակ կօգնի բարձրացնել վստահությունը NFT թոքեններին նկատմամբ։

Զեկույցի հեղինակների կարծիքով NFT-ների առուվաճառքի գործարքների Instagram-ը կարող է տարեկան 8 մլրդ դոլար եկամուտ ստանալ։

2021թ.-ին NFT-ների շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 25 մլրդ դոլար։ 2020թ. համեմատ արձանագրվել աճ 250 անգամ։ Գնահատվում է, որ NFT-ների շուկայի ծավալները կարող են հասնել մինչև 1 տրլն դոլար։

Instagram-ից հետո NFT տեխնոգիաները կարող են մեկնարկել eBay, Twitter և Snap հարթակներում։

«Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ Instagram-ի և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է Instagram-ում գործարկել NFT-ների առուվաճառքի գործառույթ։ Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ Instagram-ը կատարյալ հարթակ է NFT-ների համար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share