Բաժին. Բիզնես

Կրիպտոմիլիարդատերերի 2022թ. ցուցակը գլխավորել է Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոն

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հրապարակել է 2022թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Ցուցակում տեղ են զբաղեցրել 19 կրիպտոմիլիարդատեր։

Կրիպտոցուցակի առաջատարը Binance խոշորագույն կրիպտոհարթակի հիմնադիր և ղեկավար Չանպեն Չժաոն է, որի կարողությունը 65 մլրդ դոլար է։ Նա զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականը։ Նրան է պատկանում Binance-ի բաժնետոմսերի 70%-ը, դեռևս 2022թ. հունվարի ամերիկյան Բլումբերգը նրա կարողությունը գնահատում էր 96 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում FTX-ի համահիմնադիր և ղեկավար Սեմ Բեքմեն-Ֆրիդը, որի կարողությունը 24 մլրդ դոլար է։ Եռյակը եզրափակում է Coinbase-ի հիմնադիր և ղեկավար Բրայան Արմսթրոնգը, նրա կարողությունը 6.6 մլրդ դոլար է։ Չորրորդ հորիզոնականում FTX-ի մեկ այլ համահիմնադիր Գերի Վանգը՝ 5.9 մլրդ դոլար։ Հինգերորդ հորիզոնականում Ripple-ի համահիմնադիր Քրիս Լարսենը, որի կարողությունը գնահատվել է 4.3 մլրդ դոլար։

Կրիպտոմիլիարդատերերի տասնյակում են հայտնվել Քեմերոն և Թայլեր Ուինքլվոս եղբայրները (Gemini), որոնից ամեն մեկի կարողությունը գնահատվել է 4 մլրդ դոլար։ Upbit-ի Սոն Չի Խյունի կարողությունը գնահատվել է 3.7 մլրդ դոլար։ Digital Currency Group-ի Բերրի Սիլբերտի կարողությունը 3.2 մլրդ դոլար է։ Ջեդ Մաքքալեբի կարողությունը կազմել է 2.5 մլրդ դոլար։

Alchemy Web3 հարթակի համահիմնադիրներ Նիկիլ Վիշվանաթանի և Ջոզեֆ Լաուի կարողությունները գնահատվել են 2.4-ական միլիարդ դոլար։

2021թ.-ին NFT տեխնոլոգիաների կտրուկ աճի հետևանքով Opensea հարթակի հիմնադիրներ Դեյվիդ Ֆինցերի և Ալեքս Աթալլայի կարողությունները գնահատվել են 2.2-ական միլիարդ դոլար։

Coinbase-ի համահիմնադիր Ֆրեդ Արսամի կարողությունը 2.1 մլրդ դոլար է։ Dunamu-ի փոխնախագահ Կիմ Հոինգ Նիոնի կարողությունը 1.9 մլրդ դոլար է։ MicroStrategy-ի ղեկավար Մայքլ Սեյլորի կարողությունը 1.6 մլրդ դոլարով է։ Bloq-ի համահիմնադիր Մեթյու Ռոսզակի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, իսկ վենչուային ներդրող Թիմ Դրեյփերի կարողությունը՝ 1.2 մլրդ դոլար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share