Բիզնես

BigStory VC-ն 250,000 դոլարի ներդրում է արել Mythrill ստարտափում

BigStory VC-ն կատարել է իր առաջին՝ 250,000 դոլար ներդրումը Mythrill ստարտափում։ Այս մասին հայտնում է ՎՀ-ի և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

Mythrill-ը օրիգինալ գիտաֆանտաստիկ պատմությունների բջջային հավելված է, որտեղ սերիականացված պատմությունները համալրված են կերպարների նկարազարդումներով։

Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից:

Share