Բիզնես

Երևանում բացվեց ՀայՓոստի վերաբրենդավորված 26-րդ բաժանմունքը

ՀայՓոստ ընկերության ապրիլի 7-ին բացել է վերաբրենդավորված, վերանորոգված թվով 26-րդ փոստային բաժանմունքը Երևան քաղաքում:

Վերաբացված 0004 փոստային բաժանմունքը գտնվում է  Հարավ-Արևմտյան զանգվածի Բ-2 թաղամասի 138 շենքում:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը շնորհավորել է աշխատակիցներին և հաճախորդներին Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ և ներկայացրել նորաբաց բաժանմունքը, որը, ինչպես վերաբրենդավորված մյուս բաժանմունքները, ունի մի շարք նոր հնարավորություններ.

  • հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
  • օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
  • բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք,
  • Wi-Fi հասանելիություն,
  • հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել և ստանալ Wildberries, Aliexpress, ASOS, Joom և այլ առցանց հարթակներից պատվիրված իրերը:

Ինչպես նշեց ՀայՓոստ ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը.- «Երևան քաղաքում վերաբացել և վերանորոգել ենք արդեն 26 փոստային բաժանմունք, որոնք տեխնիկապես հագեցված են և աշխարհում առկա ժամանակակից ստանդարտներին համապատասխան: Մեր հաճախորդները կարող են Wildberries, Aliexpress, ASOS, Joom և այլ առցանց հարթակներից պատվիրված իրերը ստանալ իրենց հարմար բաժանմունքում»:

Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը նշեց.- «Առաջնահերթության կարգով ընտրված վերանորոգվող բաժանմունքների ցանկում է նաև 0004-ը, որի նախկին գրասենյակային պայմանները չէին բավարարում ծառայություններն արդյունավետ մատուցելու համար: Ուստի վերանորոգումից հետո սրահը ընդարձակել ենք, այն դարձրել ավելի հարմարավետ, տեղադրվել է հերթերի կարգավորման համակարգ, որն էականորեն հեշտացում է սպասարկման որակը և մեզ մոտեցնում է միջազգային չափորոշիչներին»:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Share