Բաժին. Բիզնես

Glovo-ն Հայաստանում նոր գլխավոր մենեջեր ունի

Աշխարհի առաջատար բազմաբնույթ առաքման հարթակ Glovo-ն Հայաստանում գործում է արդեն 6 ամիս։ Այս ընթացքում ստարտափը մեծ ճանաչում ձեռք բերեց և դարձավ օգտատերերի սիրելի հավելվածներից մեկը։

Ապրիլի 1-ից Հայաստանում Glovo-ի գլխավոր մենեջերի պաշտոնը զբաղեցնում է Օլեգ Գորոշչակը։

Ուկրաինայի քաղաքացի Օլեգ Գորոշչակը միացել է Glovo թիմին 2019 թվականին՝ որպես Ուկրաինայում օպերացիոն մենեջեր։ Հետագայում, որպես համաշխարհային ընդլայնման թիմի մաս, Օլեգը պատասխանատու էր Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Glovo-ի թողարկման համար:

Glovo-ն տեխնոլոգիական հարթակ է, որը թույլ է տալիս գնել, առաքել, փոխանցել ցանկացած իր կամ ապրանք քաղաքի ներսում: Ընկերությունը, որը հիմնադրվել է Բարսելոնայում, այսօր գործում է երեք մայրցամաքների 25 երկրների ավելի քան 1300 քաղաքներում՝ Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Աֆրիկա: Աշխարհում ավելի քան 5 միլիոն ակտիվ օգտատեր ամեն ամիս օգտվում է Glovo հարթակից, պատվերները առաքվում են ավելի քան 70 հազար սուրհանդակներով, իսկ ասոցիացված գործընկերների թիվը հասնում է 130 հազարի։ Ամեն ամիս Glovo հարթակի սուրհանդակները առաքում են ավելի քան 6,7 միլիոն պատվեր բոլոր երկրներում, որտեղ առկա է ծառայությունը:

Glovo-ն Հայաստանում գործում է 2021 թվականից և ներկայումս ներկայացված է Երևանում։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնվել երկրի այլ քաղաքներում։

Share