Բիզնես

ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2022 թվականի ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (1922-2018թթ.): 

Նամականիշի խորապատկերին ներկայացված է Երևանի պետական համալսարանը, որտեղ Սերգեյ Համբարձումյանը 1977-1991 թթ. եղել է ռեկտոր:  

Թողարկման օրը` 22 ապրիլի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Share