Բաժին. Բիզնես

2022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2022թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 11-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 2.93 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 17.35%-ով կամ 0.62 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 16-րդ հորիզոնականը։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը մուծել է 2.42 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 2.48%-ով կամ 58.56 մլն դրամով։

34-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 1.35 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 25.86%-ով կամ 277.65 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 134-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.85 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 5.43%-ով կամ 22.16 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 7.13 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 257.29 մլն դրամով կամ 3.48%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.18%-ը։ 2021թ.-ի համանման ցուցանիշը 2.84% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 28/04/22 դրությամբ՝ 459.98 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 15.51 մլն դոլար։

Share