Բաժին. Բիզնես

Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների 2022թ. հունվար-մարտի ցանկում 475-րդն է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 475-րդ հորիզոնականն է  զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 114.33 մլն դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.39 մլն դրամով կամ 90.74%-ով։

2021թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 277.7 մլն դրամ, 2020թ.՝ 221.25 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 213.39 մլն դրամ։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս 2 ռեստորան գործում է ԱՄՆ-ում։

Share