Բիզնես

Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը:

Ցանկը գլխավորում է ներկայումս ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա տարեկան եկամուտը 130 միլիոն դոլար է:

Երկրորդ ամենաբարձր տարեկան եկամուտն ունեցող մարզիկը բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է: Նա 12 ամսում աշխատել է 121,2 միլիոն դոլար:

Ամենաբարձր եկամուտն ունեցող մարզիկների եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 115 միլիոն դոլար եկամուտով:

Չորրորդ հորիզոնականում կրկին ֆուտբոլիստ է: Նեյմարը տարվա ընթացքում աշխատել է 95 միլիոն դոլար:

Հինգերորդը բասկետբոլիստ Ստեֆեն Քարին է՝ 92,8 միլիոն դոլարով:

Վեցերորդում ևս բասկետբոլիստ է: Քևին Դյուրանտը 12 ամսում աշխատել է 92,1 միլիոն դոլար:

Տարեկան եկամուտով ամենաբարձր վարձատրված մարզիկների յոթերորդ հորիզոնականում Ռոջեր Ֆեդերերն է: Թենիսիստը մեկ տարում 90,7 միլիոն դոլար է վաստակել:

Ութերորդ տեղում բռնցքամարտիկ Սաուլ (Կանելո) Ալվարեսն է՝ 90 միլիոն դոլարով:

Իններորդ հորիզոնականում 83.9 միլիոն դոլար եկամուտով ներկայացված է ամերիկյան ֆուտբոլի աշխարհի ամենահայտնի մարզիկներից Թոմ Բրեդին:

Ցանկը եզրափակում է ամենաբարձր վարձատրված, բայց ցուցակում տարիքով ամենակրտսեր մարզիկը՝ հույն բասկետբոլիստ Յաննիս Ադետոկունբոն: 12 ամսում նա ստացել է 80,9 միլիոն դոլար հոնորար:

 

Share