Բիզնես

Պաբլո Պիկասոյի «Պառկած մերկ կինը» կտավը 67,5 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Պառկած մերկ կինը» (Femme nue couchée) կտավը մայիսի 17-ին 67,54 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby՚s-ի աճուրդում: Աճուրդի հեռարձակումը տրվել է աճուրդային տան կայքում:

23 համարի լոտը դարձել է ամենաարժեքավորն այդ օրն աճուրդ հանված բոլոր գործերի թվում եւ վաճառվել է Էստիմեյտից (արժեքի նախնական գնահատումից)՝ 58,5 միլիոն դոլարից, փոքր-ինչ բարձր գնով: Նկարչի համար ոգեշնչման աղբյուր է դարձել բնորդուհի Մարիա Թերեզա Վալտերը: Պիկասոյի մյուս նկարը՝ «Մերկ տղամարդը եւ կինը», աճուրդով վաճառվել է 5,1 միլիոն դոլարով: Արժեքով Պիկասոյի ստեղծագործության ամենամոտ մրցակիը եղել է Պոլ Սեզանի «Բացատ» գործը, որն աճուրդով վաճառվել է 41,68 միլիոն դոլարով: Բացի դրանից, այդ երեկո աճուրդ էին հանվել Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Սալվադոր Դալիի եւ այլոց գործեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share