
Վրաստանն անվտանգ երկիր են ճանաչել գործարար զբոսաշրջության համար
Boardroom միջազգային առցանց հարթակը ընդարձակ հոդված է հրապարակել Վրաստանում գործարար զբոսաշրջության հնարավորությունների մասին. տեղեկատվությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչակազմը:
Հոդվածը պատրաստվել է Վրաստանի Կոնգրեսների բյուրոյի եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմի ցուցահանդեսների ու Boardroom-ի համագործակցությամբ: Հոդվածում ընթերցողներին տեղեկացնում են Վրաստանում գտնվող հյուրանոցների եւ ցուցահանդեսային հարթակների մասին, որտեղ կարելի է անցկացնել ընդգրկուն խորհրդաժողովներ, հանդիպումներ եւ համաժողովներ, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող ուղղությունների, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մասին: «Վրաստանը համարվում է Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը եւ աշխարհում անվտանգության մակարդակով զբաղեցնում է վեցերորդ տեղը: Ամեն տարի երկրում անցկացվում են 17 միջազգային ընկերակցությունների միջոցառումներ, որտեղ այցելում են միջին հաշվով 400-500 պատվիրակներ»,-ասվում է հոդվածում:
Որպես օրինակ բերվում է Տուրիստական ուղեվարների ընկերակցությունների 18-րդ միջազգային կոնգրեսը, որը Թբիլիսում անցկացվել է 2019 թվականին: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 70 երկրների ժամանած 300 Էքսկուրսավորներ եւ պատվիրակներ: «Թբիլիսին համարվում է երկրի կոնգրեսային միջոցառումների կենտրոնը, բայց մյուս քաղաքները նույնպես սկսում են տեղեր ազատել խորհրդաժողովներ անցկացնելու համար, օրինակ՝ 2023 թվականին Բաթումը կընդունի World Travel Awards-ը»,-ասվում է հոդվածում: Ինչպես նշում է հեղինակը, Բաթումում արդեն անցկացվել է Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով եւ պատրաստվում են բացել եւս վեց նոր հյուրանոցներ: Boardroom-ը միջազգային հանդես է խորհրդաժողովների եւ առցանց հարթակների համար, միավորում է ավելի քան 100 հազար ընկերակցությունների, կոնֆերանս-բյուրոների, միջոցառումների կազմակերպիչների եւ ճյուղի ներկայացուցիչների, հաղորդել է Sputnik-ը:
10:30 19/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 404.00 | 412.00 |
AMD / RUR | 6.63 | 6.98 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս