Բիզնես

«Բորժոմի» արտադրողը պատրաստ է ընկերությունն անհատույց հանձնելու Վրաստանի կառավարությանը

«Բորժոմի» արտադրողը պատրաստ է անհատույց Վրաստանի կառավարությանը հանձնելու ֆիրմայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը հանքային ջրի շշալցման գործարանների սեփականատերն է: Այդ մասին ասված է ընկերության՝ մայիսի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«IDS Borjomi International-ն այսօր հայտարարում է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր կողմից վերահսկվող ընկերությունը պաշտոնապես Վրաստանի կառավարությանը կառաջարկի մասնաբաժնի անհատույց հանձնումը: Այդ քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կընձեռի մասնակցելու միջազգային ընկերության կառավարմանը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share