Բաժին. Բիզնես

Ինչպես դառնալ Wildberries-ի վաճառող. Վեբինար

Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը:

Wildberries-ը Հայաստանի գործարարների համար նախատեսում է անցկացնել առցանց վեբինար՝ տեղեկացնելու Հայաստանում և ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակի հնարավորությունների և առավելությունների մասին, ինչպես նաև պատասխանել և պարզաբանումներ տալ մասնակիցների հարցերին։

Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տելեգրամ չատում, հետևյալ հղումով՝ https://t.me/+JXn-whj428szOGIy։

Վեբինարի ընթացքում գործարարներին կներկայացվեն.

  • Ինչպես դառնալ Wildberries-ի վաճառող (քայլ առ քայլ հրահանգներ)
  • Ինչպես ստեղծել ապրանքի քարտ և դրա համար պատրաստել ֆոտո և վիդեո կոնտեկտ
  • Ինչպես առաքել ապրանքները պահեստ
  • Տարբերությունները օֆլայն և առցանց առևտրի միջև, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել «Մարկետփլեյս»-ի հետ աշխատանքում
  • Հարթակի հետ համագործակցության պայմանները

«Wildberries-ը Հայաստանում բացել է ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ կտա առցանց հարթակում սկսել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում․ հետագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։

Հարթակի հնարավորությունները կնպաստեն Հայաստանում ձեռներեցության զարգացմանը։

Share