Բիզնես

Զգուշացեք խարդախությունից. ՀայՓոստը հաղորդագրություն է տարածել

ՀայՓոստը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով խարդախության դեպքերի ավելացման և խարդախների կողմից ընկերության անվան տակ գործունեություն ծավալելու մասին:

«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:  

Կրկին ահազանգեր ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ: 

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: 

Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել  բանկային տվյալներ:

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝ կայքից, ֆեյսբուքյան էջիցինստագրամյան էջից: Ընկերության հետ կապ հաստատել կարող եք նաև (010) 514-514 հեռախոսահամարով», – ասված է ՀայՓոստի տարածած հաղորդագրության մեջ:

Share