Բիզնես

ՀայՓոստ. Նոր Փոստի ծնունդը

ՀայՓոստը 2022թ. հունիսի 8-ին կազմակերպել է «Նոր Փոստի ծնունդը» միջոցառումը, որի ընթացքում ամփոփել է վերջին շրջանում ընկերության իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, ինչպես նաև հայտարարել է առաջիկայում գործարկվող Էլեկտրոնային իրավահավաստի փոստ ծառայության մասին:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ողջունել է հյուրերին, ինչպես նաև ընդգծել, որ փոստի ազգային օպերատորը մեկ տարի է ներկայանում է նոր բրենդով և վերաբրենդավորված բաժանմունքներով, որոնք դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան: 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ձեռքբերումները. Երևանում փոստից փոստ առաքում մեկ օրում, երեք անգամ փոստփոխանակում, ժամկետների արագացում, նախկին պարկերի փոխարեն պլաստմասե արկղերի օգտագործում, որոնց շնորհիվ թե ծանրոցները, թե նամակները պատշաճ և ապահով հասնում են պատվիրատուին: Ներկայացվել են նաև Այնովեյշն դուստր ընկերության կողմից իրականացված թվային տրանսֆորմացիան, գործարկված նորարարական համակարգերը և ծրագրերը:

Ընկերության ՏՏ տնօրեն Արթուր Հարությունյանը և պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը ներկայացրել են մշակման ավարտական փուլում գտնվող փոստային ծառայությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այն տրամադրելու է ունիվերսալ լուծումներ բոլոր օգտվողների համար՝ ապահովելով ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի կողմում ամբողջական էլեկտրոնային լուծումներ:

Համակարգի ներդրման արդյունքում փոստային ծառայություններից օգտվողները, իրենց ցանկությամբ, հնարավորություն կունենան էլեկտրոնային իրավահավաստի նամակներ, հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացներ:

Share