Բաժին. Բիզնես

«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը

Ucom-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր «Յուքոմ» ՓԲԸ բազմաթիվ բաժանորդներ ստացել են երրորդ անձ հանդիսացող կազմակերպության SMS-հաղորդագրություն այն մասին, որ այդ կազմակերպությանն անհրաժեշտ են բանվորներ։ Մի շարք բաժանորդներ զանգել են նշյալ կազմակերպություն և ապատեղեկացվել են, որ իրենց հեռախոսահամարները տրամադրել է «Յուքոմ» ընկերությունը։

Կիսելով «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների արդարացի վրդովմունքն իրենց անձնական տվյալների պահպանությանը և մեր Ընկերության հեղինակությանը վերաբերող այս դեպքի առնչությամբ՝ հայտնում ենք և ընգծում, որ «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ՉԵՆ տրամադրվում երրորդ անձանց՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Երրորդ անձինք իրենց գովազդային SMS-հաղորդագրություններն ուղարկում են VAS-օպերատորների միջոցով, օրենքով սահմանված կարգով։

«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը և հետևողական քայլեր է ձեռնարկում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ։

Share