Բիզնես

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ  Պատապուտյան» թեմային

Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային: 

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արտեմ Պատապուտյանը՝ հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ով 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի: 

Նամականիշի մարումն իրականացրին ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,  հայազգի գիտնական, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:   

Թողարկման օրը` 14 հունիսի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

Share