Բիզնես

ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» թեմային

2022 թվականի հունիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» թեմային:

590 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքը:

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, ՀայՓոստ ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վերևի հատվածում պատկերված է «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպը:

Թողարկման օրը` 20 հունիսի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

Share