Բաժին. Բիզնես

Ամերիաբանկ. Տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները` Orion Summit 2022-ի օրակարգում

Երևանում տեղի է ունեցել Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որում քննարկվել են տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները: Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն էր ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միացել է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։

Share