Բաժին. Բիզնես

Ֆլայ Արնան իրականացրել է առաջին առևտրային չվերթը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առևտրային չվերթը Երևանից Հուրգադա:

Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 07:00-ին և վայրէջք է կատարել Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին: Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ

Հավելյալ արժեք

Օդանավում Fly Arna-ն առաջարկում է արժեքի վրա հիմնված հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ՝ սկսած Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև ընդարձակ հեռավորության առկայությունը,  որի շնորհիվ ապահովում է ուղևորների հանգիստն ու հարմարավետությունը թռիչքի ընթացքում: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի թռիչքի ժամանակ:

FlyArna-ն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

ԱՆԻՖ-ը ուրախ է Ֆլայ Արնայի առևտրային չվերթների գործարկման առիթով, վստահ լինելով, որ ավիաընկերությունը դառնալու է Հայաստանից և դեպի Հայաստան ուղևորների հուսալի գործընկերը՝ ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը և ապահովելով Հայաստանի հուսալի կապը աշխարհի հետ։

Share