Բաժին. Բիզնես

ՀայՓոստը ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով

Անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով: Աուդիտն իրականացրել է միջազգային Grant Thornton ընկերությունը:

Անցած ֆինանսական տարում, չնայած կատարվող աննախադեպ փոփոխություններին, ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով,  ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Մեր թիմն իրականացրեց թվային և տեխնոլոգիական հսկայական տրանսֆորմացիա:  Որպես կանոն նման դեպքերում ընկերությունները ժամանակավոր հետընթաց են ունենում: Ըստ անկախ աուդիտի տվյալների՝ մենք ունեցել ենք ֆինանսական ցուցանիշների զգալի աճ: Այս պահին արդեն կարող ենք ասել, որ 2022 ֆինանսական տարում մենք կունենանք դրական գործառնական շահույթ»:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

Share