Բաժին. Բիզնես

Aurus Komendant. Ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացը

Արտադրության է պատրաստվում ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացը։ Մեքենան հասարակությանը կներկայացվի այս ամռան վերջին։ Aurus-ն արդեն արտադրում է Senat սեդանը, որի զրահապատ տեսակից է օգտվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Aurus Komendant-ը կդառնա պրեմիում դասի ամենախոշոր և ծանր ամենագնացը։ Մոդելը մի փոքր մեծ է Toyota Land Cruiser 300-ից և չափերով համադրելի է Cadillac Escalade-ի հետ՝ (5380մմ, 2004մմ, 1820մմ)։ Մեքենայի քաշը 3,235 կգ է։

Մեքենայի վրա կտեղադրվի НАМИ-4123 շարժիչը՝ V8, 598 ձիաուժ։

Komendant-ի մեկնարկային գինն է 32-35 մլն ռուբլի։

Share