Բիզնես

«Կասպերսկի» ընկերությունը արդյունավետ պաշտպանում է շորթող ծրագրերից

«Կասպերսկի» ընկերության միանգամից երեք լուծում շորթող ծրագրերից 100 տոկոսանոց պաշտպանություն են ապահովել AV-TEST-ի թեստավորման ընթացքում: Դրանք երկու կորպորատիվ լուծումներ են՝ Kaspersky Security բիզնեսի համար և Kaspersky Small Office Security-ն, ինչպես նաև տնային օգտատերերի համար նախատեսված Kaspersky Internet Security-ն։

Ինչպես հաղորդում է ընկերությունը, AV-TEST-ի մասնագետները ստուգել են, թե ինչպես են տարբեր մշակողների լուծումները իրենց դրսևորելու Windows 10-ի կառավարման ներքո գործող սարքերի վրա շորթող-ծրագրերի գրոհների տասը սցենարներում: Մոդելավորվել են սպառնալիքների տարբեր տարբերակներ, օրինակ՝ արխիվում թաքնված վնասաբեր ծրագրային ապահովմամբ ֆայլեր, սկրիպտներով PowerPoint ֆայլեր, վնասաբեր պարունակությամբ HTML ֆայլեր։ «Կասպերսկի» ընկերության լուծումները հաջողությամբ հայտնաբերել են բոլոր գրոհները և ամբողջությամբ արգելափակել դրանք։ Լուծումներն ստացել են անկախ վերլուծաբանների առավելագույն գնահատականը և Advanced սերտիֆիկատ։ Սա «Կասպերսկի» ընկերության լուծումների արդյունավետության ևս մեկ ապացույց է։ Նախորդ թեստավորումն անցկացվել է 2021 թվականին։

«Մեր տվյալներով՝ ամբողջ աշխարհում ընկերությունների 64%-ն արդեն դարձել է շորթող ծրագրերի զոհ*։ Նման գրոհների թիվն աճում է, և ընկերությունները պետք է ուշադրություն դարձնեն, թե որքան լավ են իրենց ցանցերը պաշտպանված դրանցից: Վերջերս մենք հրապարակել ենք ծածկագրիչների հետ կապված տեխնիկաների, մարտավարությունների և ընթացակարգերի մասին հաշվետվություն և հայտնաբերել առավել ակտիվ խմբերի շատ ընդհանրություններ: Մեր հաշվետվությունը կարող է օգնել կազմակերպություններին ավելի լավ ճանաչել նման սպառնալիքները և պաշտպանվել դրանցից,- ասում է «Կասպերսկի» ընկերության սպառնալիքների հետազոտման վարչության ղեկավար Ալեքսանդր Լիսկինը։- 2021-ին և 2022-ին AV-TEST-ի սերտիֆիկացումը նշանակալի ճանաչումն է այն աշխատանքի, որը մենք իրականացրել ենք, որպեսզի մեր լուծումներն ապահովեն լավագույն պաշտպանությունը շորթող ծրագրերից և կանխեն դրանց ներթափանցումը ցանց ու կորպորատիվ տվյալների ծածկագրումը»:

AV-TEST-ի հաշվետվության ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.av-test.org/en/news/26-security-solutions-undergo-an-advanced-threat-protection-test-against-ransomware/։

* Շորթող ծրագրերի գրոհների մասին 2022-ին հրապարակված հարցման տվյալներ: Հարցումն անցկացվել է 2022-ի  ապրիլին, դրան մասնակցել են 900 հարցվողներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Աֆրիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից:

Share