Բիզնես

Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը նախանշված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% եւ 4% է: Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Բանկը դիմելու է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ՝ պարտատոմսերը ցուցակելու համար:

Թողարկման մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/2022issue/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

 

 

 

 

Share