Բիզնես

Մի դրամի ուժը IDBank-ի և Իդրամի աշխատակիցների աչքերով

Ինչ ուժ ունի մի դրամը: Այդ ուժին հատկապես ծանոթ են IDBank-ի և Իդրամի աշխատակիցները, որոնք սեփական փորձով են հավաստում՝ ահռելի ուժ ունի:

«Մի դրամի ուժը բարության ու հոգատարության մեջ է», – ասում է աշխատակիցներից մեկը:

Ամեն ինչ սկսվել է մի դրամից: Մի դրամի ուժը զգացել են մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ, ինչպիսիք են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագիրը, բնապահպանական ծրագիրը, որով հիմնվել է նոր անտառ, բազմաթիվ կրթական, բնապահպանական, մշակութային և սոցիալական նախաձեռնություններ:

Ըստ աշխատակիցների՝ մի դրամը կարող է հույս ներշնչել ու կյանք փոխել, հաստատել հավատ ապագայի նկատմամբ, դարձն էլ վաղվա օրն ավելի լավը:

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին։ «Մի դրամի ուժը» IDBank-ի և Իդրամի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն է, որի շրջանակում երկու ընկերությունները Idram&IDBank հարթակով, IDBanking.amIdram.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց իրենց հաշվին 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը, որի հիմնական ուղղություններն են կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր գոյության 2 տարիների ընթացքում արդեն մոտ 80 մլն ՀՀ դրամ է փոխանցել մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հիմնադրամներին։

Share