Բիզնես

Ռուսական շուկայից հեռանալը Adidas-ին զրկել է ավելի քան 100 միլիոն եվրո եկամուտից

Սպորտային կոշիկների և հագուստի արտադրությամբ զբաղվող Adidas կոնցեռնը Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու պատճառով երկրորդ եռամսյակում կորցրել է ավելի քան 100 միլիոն եվրո (102 միլիոն դոլար) եկամուտ: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ։

Կոնցեռնը մարտի 9-ին դադարեցրել է իր կայքի և հավելվածի գործունեությունը Ռուսաստանում։ Ցանցի մանրածախ խանութները Ռուսաստանում փակվել են մարտի 14-ին։ Adidas-ը ֆինանսական վնասներ է կրել նաև Չինաստանում և Վիետնամում՝ կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված։

Կոնցեռնի կորցրած ընդհանուր եկամուտը գերազանցել է 300 միլիոն եվրոն (մոտ 306 միլիոն դոլար):

Share