Բիզնես

Honda-ն և Sony-ն ակնկալում են մրցակցել Tesla-ի հետ էլեկտոմոբիլների շուկայում

Ճապոնական Honda ավտոմոբիլային կոնցեռնը ճապոնական էլեկտրոնիկա արտադրող Sony Group-ի հետ համատեղ ակնկալում է էլեկտրոմոբիլների շուկայում մրցակցել ամերիկյան Tesla ընկերության հետ։ Այս մասին հարցազրույցում հայտարարել է ավտոարտադրողի նախագահ Տոշիհիրո Միբեն։

«Մենք Tesla-ի հետ չենք խաղա, փոխարենը նոր, օրիգինալ արժեք կբերենք մեր արտադրանքին: Այնուամենայնիվ, մենք մտադիր ենք մրցել Tesla-ի հետ», – ասել է նա:

Honda-ն և Sony-ն ծրագրում են 2022 թվականի ընթացքում ստեղծել վենչուրային ընկերություն, որը կմշակի և կարտադրի էլեկտրական մեքենաներ: Սպասվում է, որ վաճառքը կսկսվի 2025 թվականին։ Առաջնային արտադրությունը տեղի կունենա Honda-ի գործող գործարաններում:

Share