Բիզնես

Bloomberg. Իլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսեր է վաճառել ռեկորդային 6,9 միլիարդ դոլարով

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի 6,9 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, ինչը գործարարի ակտիվների ամենամեծ վաճառքն էր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Վերջին տասը ամիսների ընթացքում Մասկը վաճառել է Tesla-ի մոտ 32 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, այժմ նրան է պատկանում էլեկտրական մեքենաների արտադրողի արժեթղթերի 14,84%-ը, ձեռնարկատիրոջ մասնաբաժինը մնում է ընկերությունում ամենամեծը:

Հիշեցնենք՝ Tesla-ն հիմնադրվել է Մասկի կողմից 2003 թվականին։ Սկզբում ընկերությունը մասնագիտացած էր բացառապես էլեկտրական մեքենաների արտադրության մեջ, սակայն հետագայում սկսեց ստեղծել արևային մարտկոցներ և էներգիայի պահպանման այլ համակարգեր։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

Իլոն Մասկը ղեկավարում է Tesla-ն և SpaceX-ը: Bloomberg-ի տվյալներով՝ նա գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 230 միլիարդ դոլար կարողությամբ։

Share