Բիզնես

«Ֆլայ Արնա»-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ է տեղեկացնել, որ ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող « Ֆլայ Արնա» ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:

«Ուրախ ենք, որ կարճ ժամանակում «Ֆլայ Արնան» գրանցեց տեսանելի հաջողություններ` ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը,- ասել է ԱՆԻՖ-ի տնօրեն, «Ֆլայ Արնա» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանը:  «Մոսկվան ուղեւորափոխադրումների տեսանկյունից ռազմավարական ուղղություն է եւ «Ֆլայ Արնայի» չվերթները, կարծում ենք, կնպաստեն այս ուղղության հասանելիության եւ մատչելիության ավելացմանը։ «Ֆլայ Արնայի» համար շարունակում է առաջնահերթություն մնալ ոչ միայն չվերթների աշխարհագրության ընդլայնումը, այլև վստահելիության եւ ապահովության սկզբունքների նախանձախնդիր պահպանումը»,- նշել է Դավիթ Փափազյանը։

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).

Share