Բաժին. Բիզնես

Չունես փորձ ու պրակտիկա՞ ես փնտրում․ «Ֆիլիպ Մորրիս»-ը մեկնարկել է INKOMPASS 2022 ծրագիրը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հայտարարում է INKOMPASS 2022 պրակտիկայի ծրագրի հայտերի ընդունման մասին։ Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա հիանալի հնարավորություն է խորանալու իրենց մասնագիտության մեջ և հասկանալու, թե ինչպես են աշխատում միջազգային ընկերությունները։

Ի՞նչ է INKOMPASS

INKOMPASS 2022-ը վեց ամիս տևողությամբ պրակտիկա է Ֆիլիպ Մորրիս միջազգային ընկերությունում: Հիանալի նորություն. ծրագիրը վարձատրվող է: Փորձնակները հնարավորություն են ստանում աշխատելու իրական բիզնես նախագծերի վրա՝ անհատական մասնագիտական ​​աջակցություն ստանալով մենթորների կողմից՝ ի դեմս «Ֆիլիպ Մորրիս»-ի աշխատակիցների։

Ո՞վ կարող է դիմել

INKOMPASS ծրագիրը նախատեսված է վերջին կուրսի ուսանողների կամ վերջին 4 տարիների ընթացքում համալսարանն ավարտած ուսանողների համար: Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝

  • վաճառք
  • մարքեթինգ
  • առևտրային պլանավորում
  • ֆինանսներ և հաշվապահություն
  • արտաքին կապեր

Առաջարկվող ծրագրերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Ինչպե՞ս դիմել

Շատ պարզ. Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը: Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև, անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ձեր ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Share