Բիզնես

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով

ՎՏԲ-ն մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ազգային արժույթով։ Ծառայությունը հասանելի է ստացողի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկային տվյալների միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտվել ռուսական ВТБ Мобайл բջջային հավելվածից կամ ВТБ Онлайн-ի վեբ տարբերակից: Այնուհետև անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «По реквизитам в валюте» գործարքը, ելքագրման հաշիվը, մուտքագրել փոխանցվող գումարը և նպատակը, բանկի կոդը, նշել ստացողի ԱԱՀ-ն, հասցեն և հաշիվը:  ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար հաճախորդին նախապես կառաջարկվի բացել ընթացիկ հաշիվ իր ընտրած արժույթով, գնել այդ արժույթով գումար, որից հետո փոխանցել այն:

ՌԴ-ից Հայաստան յուրաքանչուր դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է մինչև 20 մլն ռուբլի (համարժեք ՀՀ դրամ), միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը՝ 1500 ՀՀ դրամից մինչև 20 հազար ՀՀ դրամ։

«Ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ազդել են առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջազգային փոխանցումների իրականացման ծավալների և հնարավորության վրա։ Այդ պատճառով, ՎՏԲ-ն գործարկել է ծառայություն, որից կկարողանան օգտվել մեր բազմաթիվ հաճախորդները և նրանց ընտանիքները: Նոր ծառայության շնորհիվ փոխանցումները հարմար և հասանելի կլինեն ինչպես նախկինում, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Ռուսաստանից փոխանցված միջոցները ստանալ արագ, հեշտ և ցանկացած պահի։ Հաճախորդի համար ծառայության հիմնական առավելությունն այն է, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին և, որ ամենակարևորն է, անմիջապես ազգային արժույթով»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

Share