Բիզնես

Գիտելիքի օրը Fly Arna-ն տոնում է՝ խրախուսելով հայ օդաչուների հաջորդ սերնդի կերտումը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության ներկայացուցիչներն այսօր՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը, այցելել են հայ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց՝ հայ օդաչուների հաջորդ սերնդի կրթումը խրախուսելու համար:

Այցի նպատակն էր պատմել օդաչուների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների աշխատանքի մասին, հետաքրքրություն առաջացնել ինքնաթիռների և ավիացիայի ոլորտի հանդեպ:

Fly Arna-ի ներկայացուցիչները, օդաչուն ու անձնակազմի անդամները նվերներ մատուցեցին դպրոցի առաջին եւ երկրորդ դասարանների սաներին, որոնք մասնակցեցին ավիաընկերության կողմից կազմակերպված մրցույթին եւ սովորեցին թղթից ինքնաթիռներ պատրաստել:

Ամենաարագ թղթե ինքնաթիռներ պատրաստած աշակերտները ստացան հատուկ նվեր՝Fly Arna-ի փոքրիկ ինքնաթիռներ։

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

Share