Բաժին. Բիզնես

MAIL.RU-Ի ՇԱՀՈՒԹՆ ԱՃԵԼ Է 2,2 ԱՆԳԱՄ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ռուսական Mail.ru Group ինտերնետային հոլդինգի զուտ շահույթն աճել է շուրջ 2,2 անգամ և կազմել 85,6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` այս նույն ժամանակահատվածում  ընկերության հասույթն աճել է 66%-ով և կազմել 228,2 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ ֆինասնական արդյունքների աճն առավելապես ապահովվել է օնլայն խաղերի շուկայի ակտիվ գործունեության հաշվին:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով ընկերության հասույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համամետած, կաճի 50%-ով:

Նշենք, որ Mail.ru Group ինտերնետ-հոլդինգին են պատկանում Mail.ru և “Одноклассники.ru” ինտերնետային ընկերությունները, “ВКонтакте”-ի բաժնետոմսերի մոտ 40%-ը:  Mail.ru Group-ն իր մասնաբաժինն ունի նաև Facebook և Zynga ընկերություններում:

Share