Բաժին. Բիզնես

HONDA-Ն ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ 1 ՄԻԼԻՈՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Ճապոնական Honda ավտոկոնցեռնը ամբողջ աշխարհով մեկ հետ է կանչում մոտ 1 միլիոն ավտոմեքենա: Մասնավորապես, հետ կկանչվեն մոտ 936 հազար Honda Fit և 24 հազար այլ տեսակի ավտոմեքենաներ: Honda ընկերության ներկայացուցչի խոսքերով` մեքենաները հետ են կանչվում դռների ապակիների էլեկտրակարգավորիչների անսարքության պատճառով: Ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս անսարքությունների պատճառով դժբախտ դեպքեր չեն գրանցվել:

Share