Բաժին. Բիզնես

ՄՏՍ-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ

2011 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային Հեռահամակարգեր» (ՄՏՍ) ընկերությունն ապահովել է զուտ շահույթի անկում: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, US GAAP միջազգային ստանդարտներով, ընկերության զուտ շահույթը նվազել է 7%-ով և կազմել 688,7 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթն աճել է 13%-ով և կազմել 6,06 մլրդ դոլար:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով ՄՏՍ-ի զուտ շահույթն աճել է 2,6%-ով և կազմել 367 մլն դոլար, իսկ համախառն հասույթն աճել է 12,8%-ով` կազմելով 3,1մլրդ դոլար:
ՄՏՍ-ը, իր ուստր ձեռնարկությունների հետ միասին, սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ:
Share