Բաժին. Բիզնես

YAHOO!-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ամերիկյան ինտերնետային Yahoo! ընկերության գլխավոր տնօրեն Քերոլ Բարցը ազատվել է աշխատանքից: Նման որոշում ընդունել է ընկերության տնօրենների խորհուրդը: Reuters-ի փոխանցմամբ` աշխատանքից հեռացման լուրը Yahoo!-ի գլխավոր տնօրենին հայտնել է տնօրենների խորհուրդի նախագահը` հեռախոսազրույցի ժամանակ:

«Yahoo»–ի գլխավոր  տնօրենի պարատականությունները ժամանակավորապես կստանձնի ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Թիմ Մորսը։

Քերոլ Բարցը ղեկավարում է Yahoo! ընկերությունը 2009 թվականից, երբ գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացել էր ընկերության հիմնադիր Ջերի Յանգը:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

Share