“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline “Նոր մեդիա դպրոց”-ում ուսումնական երրորդ փուլի մեկնարկի մասին: Beeline “Նոր մեդիա դպրոց”-ի դասընթացները նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին և կանոններին և համացանցի տարբեր հարթակներում վարել ինտերնետ-օրագիր: Դասընթացներն անցկացվում են հայտնի փորձագետների, հանրահայտ բլոգերների և ինտերնետ-հաղորդակցությունների մասնագետների կողմից: Դպրոց ընդունվելու հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները. լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտքեր փոխանակել իրենց էլեկտրոնային օրագրերի ընթերցողների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ողջունելով երրոդ փուլի մասնակիցներին` ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է. «Beeline-Համալսարանի հարկի տակ դուք կծանոթանաք ինտերակտիվ մեդիա աշխարհին, կհանդիպեք հայտնի հայ բլոգերների հետ: Թող ստացած գիտելիքներն ու հմտություններն օգնեն ձեզ ստեղծել որակյալ և հետաքրքիր բովանդակություն, որը կներգրավի ընթերցողներ և կբարձրացնի Հայաստանում հայալեզու բովանդակության հանրային նշանակությունը»:
Beeline “Նոր մեդիա դպրոց” նախագիծն իրականացվում է «Ժառանգ» ՀԿ-ի հետ համատեղ 2011 թ. հունիսից: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, շաբաթական երեք պարապմունք: Դասընթացն ավճար է և նախատեսված է 18-35 տարեկան անձանց համար: Ծրագրին մասնակցելու վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ “Նոր մեդիա դպրոց”-ի կայքում (http://nmd.zharang.org), կամ Facebook սոցիալական ցանցում` http://www.facebook.com/normediadproc հասցեով: