Բաժին. Բիզնես

LENOVO-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

2011 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով Lenovo-ն ճանաչվել է անհատական համակարգիչների չինական շուկայի բացարձակ առաջատար, որին պատկանում է չինական շուկայի 35%-ը:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանում ընկերության արտադրանքի վաճառքի ծավալները կազմել են 2,8 մլրդ ԱՄՆ դոլար, որը կազմում է համաշխարհային ցուցանիշի 47,9%-ը: 

Չինական համակարգչային տեխնիկայի արտադրող Lenovo Group-ը պլանավորում է 2011 թվականին առաջ անցել մրցակիցներից և համաշխարհային շուկայում հաստատել առաջատար դիրքեր:

Նշենք, որ Lenovo-ի մասնաբաժինը անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում կազմում է 12%: Միևնույն ժամանակ,  HP-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է 17,5%, Dell-ինը` 12,5%: 

Share